24/05/2023 17:38
Պապիկյանն ասաց, թե մարտական գործողության ժամանակ վիրավորված անձինք ատեստավորման համար ինչ քննություն չեն հանձնի
Նրանք, ովքեր մարտական գործողությունների բերումով ունեն վիրավորում և դա արձանագրված է համապատասխան ծառայության կողմից, այդ անձինք ատեստավորման ժամանակ առողջության բերումով չեն հանձնի տվյալ քննությունը. ԱԺ ամբիոնից հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Դիցուք, ձեռքի վիրավորում ունեն, եթե վարժությունը կապված է ձեռքի հետ, այդ վարժությունը կհամարվի նրանց կողմից հանձնված։ Կհանձնեն մյուս քննությունները», - ասաց Պապիկյանը։