24/05/2023 15:52
Բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների և դեղատների հարգելի տնօրեններ, ձեզ զրկելու են լիցենզիայից. Անուշ Պողոսյան
Առողջապահության փորձագետ, իրավապաշտպան, «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների և դեղատների հարգելի տնօրեններ, այսօր ազգային ժողովում ընդունվեց օրենք՝ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, համաձայն որի, ըստ ժամանակացույցի բոլոր լիցենզավորված կազմակերպությունների ԱՆԺԱՄԿԵՏ տրված լիցենզիաները ենթակա են նորից լիցենզավորման: Փոփոխությունը հիմնավորվում է նրանով, որ դրանով կանխվում է հնացած, ոչ արդիական սարքավորումների կիրառումը, առանց համապատասխան վերապատրաստման առկայության մասնագետների աշխատանքը: Ստացվում է, որ 5 տարին մեկ առողջապահության նախարարության կողմից պահանջ է դրվելու միջազգային փորձին համահունչ տեխնոլոգիական լուծումների: Իսկ հիմա կարևոր հարցադրումներ.