24/05/2023 15:17
Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել Հիսուս Քրիստոսի արձանը կառուցել Հատիսի գագաթին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչու Գագիկ Ծառուկյանին թույլ չի տրվել հենց Հատիս լեռան գագաթին կառուցել Հիսուս Քրիստոսի արձանը:
««Ծառուկյան» հիմնադրամի հետ ստորագրվել է հուշագիր, որի շրջանակներում հիմնադրամը ֆինանսավորում է պեղումները:
Ինչպես գիտեք՝ Հատիս լեռան գագաթին հայտնաբերվել էին հնատիպ ամրոցի հետքեր և եղանակային պայմաններից ելնելով պեղումները կմեկնարկեն հունիսից: Համենայն դեպս համապատասխան ընթացակարգերն արված են, պեղումների համար անհրաժեշտ գումարները փոխանցված են: Մեր Հնագիտության և ազգագրության ինստիտուտը պետք է իրականացնի պեղումները: «Ծառուկյան» հիմնադրամը նաև պատրաստակամություն էր հայտնել, որ եթե ամրոցի վերականգնման հնարավորություն լինի, դրան նույնպես համապատասխան աջակցություն ցուցաբերել: Ինչ վերաբերում է արձանին, ապա մասնագիտական որոշակի ցուցումներ են տրվել, թե ամրոցի տարածքը ինչքան է և որտեղից ամրոցի հետ կապված հետքեր չկան: ֆորմալ գործընթաց դեռևս չկա: Այսինքն՝ կոմունիկացիա, աշխատանքային պրոցես կա, բայց ֆորմալ գործընթաց դեռևս չկա»,-ասաց Անդրեասյանը: