24/05/2023 12:29
Իմ լիակատար աջակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը. հարևան երկրների հետ վճռականորեն պետք է գնանք խաղաղության. Գուրգեն Արսենյան
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն ուշադրությամբ լսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը:
«Որպես Գուրգեն Արսենյան, ով եղել է 4 գումարման ԱԺ պատգամավոր, հայտարարում եմ իմ լիակատար աջակցությունը Նիկոլ Փաշինյանի իրականացրած քաղաքականությանը, այդ թվում՝ խաղաղության օրակարգն իր ավարտին հասցնելու ձգտումներին: Ես երկու ձեռքով պաշտպանելու եմ մեր խաղաղության օրակարգը, պաշտպանելու եմ այն գործընթացը, որը հարևան երկրի հետ բերելու է խաղաղության, ինչպես նաև տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ իմ աջակցությունը ՀՀ վարչապետին, մեր քաղաքական թիմին և ասում, որ մենք վճռական ենք ՀՀ-ի, հայ ժողովրդի անունից ավարտին հասցնել ՀՀ-ի հարևան Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, ինչպես նաև ՀՀ-ի հարևան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը», - լրագրողների հետ զրույցում ասաց Գուրգեն Արսենյանը: