24/05/2023 10:01
«Հրապարակ». Արցախում դեռ կան նիկոլահպատակներ, որոնք ծառայություններ են մատուցում Արցախը հանձնողին
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանը նախօրեին բացահայտ խոստովանեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, սակայն Արցախում դեռ կան նիկոլահպատակներ, որոնք ծառայություններ են մատուցում Արցախը հանձնողին։ Նախօրեի ուշ գիշերը Արցախի խորհրդարանի հրավիրած արտահերթ նիստը, որի ընթացքում համատեղ հայտարարություն ընդունվեց, Արցախի Հանրային հեռուստաընկերության կայքում տեղադրվել է մոնտաժված՝ դուրս են թողնվել Նիկոլ Փաշինյանի հասցեին կոշտ քննադատություններ հնչեցրած պատգամավորների ելույթները։
Խոսքն «Ազատ հայրենիք» իշխանական ֆրակցիայի պատգամավոր Աշոտ Դանիելյանի մասին է, ով իր ելույթում «կապիտուլյանտ» բնորոշումը տվեց, ընդ որում՝ մի քանի անգամ։
Մյուսն «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ելույթն է, որտեղ նա հայտարարեց, թե դեռ ապրիլի 14-ին է ասել ու հիմա էլ կրկնում է՝ «ով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչի, պետական դավաճան է»»։