24/05/2023 11:23
Դատավոր Արմեն Դանիելյանը վստահեցնում է՝ ճնշումների չի ենթարկվում
Դատավոր Արմեն Դանիելյանը վստահեցնում է՝ ճնշումների չի ենթարկվում:
«Միանշանակ ասեմ, որ, պայմանավորված իմ անձով, ճնշումներ իմ առնչությամբ չեն եղել, նման բան ես չեմ արձանագրել», - Ազգային ժողովում հայտարարեց նա:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դատավորից հետաքրքրվեց՝ որքան կարգապահական վարույթ է հարուցվել իր նկատմամբ, քանիսն են կարճվել, քանիսը՝ բավարարվել:
Արծվիկ Մինասյանը ակնարկեց, որ իր մասնակցությամբ բազմաթիվ ակտերով Արմեն Դանիելյանը «չարդարադատություն է իրականացրել»:
Դատավոր Դանիելյանն էլ ասաց, թե իր ամբողջ աշխատանքային գործունեության ընթացքում իրեն պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կարգապահական միջնորդություններ եղել են նախորդ տարում:
«20 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում ընդամենը երկու անգամ է եղել, երկու անգամ էլ ԲԴԽ-ն մերժել է միջնորդությունը», - նշեց նա: