24/05/2023 11:02
Մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում ցանկացած քննադատության, սակայն քննադատությունը պետք է լինի առողջ. Արմեն Դանիելյան
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուներից է դատավոր Արմեն Դանիելյանը, որը ընդդիմադիր մի խումբ գործիչների գործով դատավոր է:
Ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ դատավորին քննդատության ենթարկեցին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց՝ երբ գործը մակագրվում է Արմեն Դանիելյանին, արդեն հայտնի է, թե ինչ որոշում կկայացնի դատավորը:
Դանիելյանն էլ արձագանքեց՝ մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում ցանկացած քննադատության:
«Սակայն, քննադատությունը պետք է լինի առողջ, քննադատության վերաբերյալ դատողությունները պետք է հնչեցվեն անկողմնակալ ու, քիչ թե շատ, օբյեկտիվ դիտորդի համատեքստում», - ասաց Արմեն Դանիելյանը:
Դատավորը հայտարարեց, թե վարքագծի կանոններում մնալու խնդիր ունի, այդ իսկ պատճառով այլ տեսակետ չի հայտնի:
«Միայն կարող եմ ասել՝ եթե ես դատական ակտ եմ կայացրել, հիշյալ դատական ակտը մատչելի է հանրությանը», - հավելեց նա: