24/05/2023 15:36
Նախկինում դատավորներին ստիպել են զանգով վճիռներ կայացնել, իսկ ոչ հաճո դատավորներին հետապնդել են. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գնահատմամբ՝ այնպես չէ, որ իշխանությունը դատական իշխանության աշխատանքից գոհ է, սակայն բարեփոխումներն օր օրի լավացնում են դատական իշխանությունը:
«Այսօր շատ խոսվեց դատարանների վերաբերյալ կարծիքի մասին: Այո, այնպես չէ, որ իշխանությունը, օրենսդիր իշխանությունը դատական իշխանության աշխատանքից գոհ է ու դրան են միտված այն բարեփոխումները, որոնք իրականացվում են: Այդ բարեփոխումներն են, որ, իմ կարծիքով, օր օրի լավացնում են դատական իշխանությունը: Դրա ապացույցները բազմաթիվ են»,-ԱԺ-ում հայտարարեց Սիմոնյանը:
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների՝ դատական իշխանության վերաբերյալ քննադատությանը՝ Սիմոնյանն ասաց, որ այն, ինչ նախկինում տեղի է ունեցել դատական իշխանությունում, եղել է խայտառակություն:
«Դատավորներին ստիպել են զանգով վճիռներ կայացնել ու ոչ հաճո դատավորներին հետապնդել են: Դրանք պետք է չմոռանալ, որ դրան երբևիցե վերադարձ չլինի»,-ընդգծեց ԱԺ նախագահը: