24/05/2023 13:40
Ստացվում է՝ Փաշինյանը վայելում է ԱԺ-ի ամբողջական վստահությունը․ ոչ մի պատգամավոր վարչապետին անվստահություն հայտնելու իրավունքից չի օգտվել․ Ղազարյան
Նիկոլ Փաշինյանը շարունակում է վայելել Ազգային ժողովի ամբողջական վստահությունը, նկատում է հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։ Ասվածն այսպես է մեկնաբանում իր ֆեյսբուքյան էջում․
«Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ ԱԺ պատգամավորներն իրավունք ունեն նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց` վարչապետի պաշտոնը ստանձնելուց մեկ տարի հետո, ցանկացած պահի։ 2022 թվականի օգոստոսի 2-ից մինչ օրս ՀՀ Ազգային ժողովի ոչ մի պատգամավոր իր այդ սահմանադրական իրավունքից չի օգտվել։
Փաստացի ստացվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է վայելել Ազգային ժողովի ամբողջական վստահությունը, քանի դեռ նրա անվստահության հարց չի բարձրացվում։
Սա փաստ է, անկախ այն բանից, թե քանի հոգու ականջի համար է դա հաճելի, կամ` ոչ»։