24/05/2023 18:08
Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ արձանագրում ենք այն ապօրինի ներխուժումները, որոնք տեղի են ունեցել ՀՀ նկատմամբ. Փաշինյան
Բրյուսելում արձանագրվել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.600 քկմ տարածքային ամբողջականությունը և Ադրբեջանը ճանաչում է ՀՀ 29.800 քկմ տարածքային ամբողջականությունը։ Եթե որևէ մեկն ասում է, որ չենք ճանաչում Ադրբեջանի 86.600 քկմ տարածքային ամբողջականությունը, դա նշանակում է, որ չենք ճանաչում Հայաստանի՝ 29.800 քկմ տարածքային ամբողջականությունը. ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդպիսով հնարավորություն ենք տալիս, որ ոչ ոք այդ տարածքային ամբողջականությունը չճանաչի։ Հիմա, առնվազն բարձրագույն քաղաքական մակարդակում մենք ստեղծել ենք պարտավորություն այդ տարածքային ամբողջականությունը ճանաչելու։ Այդպիսով արձանագրում ենք այն ապօրինի ներխուժումները, որոնք տեղի են ունեցել ՀՀ նկատմամբ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։