24/05/2023 20:45
Երևանի մթնոլորտային օդում փոշու, ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի չափը
Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է՝ ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը՝ մայիսի 18-23-ը ․
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում բոլոր 6 օրերի ընթացքում, Նոր Նորքում՝ մայիսի 19-ին, 20-ին, Արաբկիրում՝ մայիսի 18-ին, 19-ին, 22-ին, Շենգավիթում՝ մայիսի 19-ին և 23-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում մայիսի 18-20-ը, 22-ին, 23-ին, Շենգավիթում՝ մայիսի 20-22-ը, Արաբկիրում՝ մայիսի 20-ին, 22-ին, 23-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում և Շենգավիթում՝ մայիսի 20-ին։