Հայաստանից առնվազն 12 լրագրողի և իրավապաշտպանի Apple բջջային սարքերը «կոտրվել» են Pegasus լրտեսող ծրագրերի միջոցով։ Այս մասին ասվում է Access Now միջազգային ոչ առևտրային կազմակերպության, հայկական CyberHUB-AM ՏՏ խմբի, Տորոնտոյի համալսարանի Citizen Lab հետազոտական կենտրոնի, Amnesty International իրավապաշտպան կազմակերպության անվտանգության լաբորատորիայի և բջջային հեռախոսների անվտանգության անկախ հետազոտող Ռուբեն Մուրադյանի հետաքննության մեջ։
Լրտեսական սարքն օգտագործվել է 2020 թ նոյեմբերից մինչև 2022 թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվում։
Ըստ Meduza-ի՝ սա Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային պատերազմի համատեքստում Pegasus լրտեսող ծրագրերի օգտագործման առաջին փաստագրված ապացույցն է։
Լրտեսության զոհերը հրապարակայնորեն հայտնել են իրենց անունները.
Աննա Նաղդալյան- ՀՀ ԱԳՆ նախկին մամուլի քարտուղարն է
Կառլեն Ասլանյան - Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայության լրագրող
Աստղիկ Բեդևյան - Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայության լրագրող
Ռուբեն Մելիքյան - իրավաբան, «Իրավունքի ուղի» հասարակական կազմակերպության իրավապաշտպան, Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների նախկին պաշտպան
Վարուժան Գեղամյան - քաղաքագետ-թուրքագետ, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր
Սամվել Ֆարմանյան – ArmNews հեռուստաալիքի համահիմնադիր
Քրիստինե Գրիգորյանը - Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան է, ով հրաժարական է տվել 2023 թվականի սկզբին
Մյուս հինգը, որոնց Apple սարքերը նույնպես վարակված են եղել Pegasus-ով, ցանկացել են անանուն մնալ անձնական և մասնագիտական պատճառներով: Նրանց թվում են երկու լրագրող, ակտիվիստ, Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, ինչպես նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչ, ով չի ստացել գործատուի համաձայնությունը՝ խոսելու հանրային դաշտում։
Բացի այդ, Հայաստանի քաղաքացիական հասարակության շատ այլ ներկայացուցիչներ, օրինակ՝ Հանրային հեռուստատեսության լրագրող Վիտալի Գրիգորյանը, Apple-ից ծանուցումներ են ստացել, որ իրենց սարքերը կարող են վարակված լինել լրտեսող ծրագրերով։ Սակայն, հետաքննության հեղինակները դա դեռ ամբողջությամբ չեն հաստատել՝ իրենց սարքերի տվյալների հասանելիության բացակայության պատճառով։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: