25/05/2023 14:20
Ալեն Սիմոնյանն ընդունել է Խանջյան, Ֆիրդուսի փողոցների, Հանրապետության նրբանցքի, Տիգրան Մեծ պողոտայի մի խումբ բնակիչների
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 25-ին ընդունել է Երեւանի 33-րդ (Խանջյան, Ֆիրդուսի փողոցների, Հանրապետության նրբանցքի, Տիգրան Մեծ պողոտայի) թաղամասի մի խումբ բնակիչների, որոնք երեկ հանդիպում էին խնդրել ՀՀ ԱԺ նախագահից:
Հանդիպմանը քաղաքացիները ներկայացրել են իրենց բնակության տարածքում տիրող խնդրահարույց վիճակը, մանրամասներ փոխանցել գերակա շահ համարվող բնակելի հատվածին առնչվող առկա դատական ակտերի վերաբերյալ:
Հանդիպմանը որոշվել է քաղաքացիների հետ հետագա կապն իրականացնել ՀՀ ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանի միջոցով: