25/05/2023 15:34
Սուրեն Պապիկյանի չմասնակցելը Մինսկի նիստին կապ չունի Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների հետ, խնդիրը տեխնիկական է. Պատգամավոր
ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց գոյություն չունի: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
«Սուրեն Պապիկյանի չմասնակցելը Մինսկի նիստին կապ չունի Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների հետ, մանրամասներին չեմ տիրապետում։ Վստահ եմ, որ քաղաքական մեկնաբանություն չկա, կարծում եմ՝ դրանք կապ ունեն տարբեր տեխնիկական հարցերի հետ:
Դա բացարձակ վերաբերմունք չէ ՀԱՊԿ կառույցի նկատմամբ»,-հայտարարեց պատգամավորը: