25/05/2023 18:48
Նիկոլ Փաշինյանը հաստատել է իր պատրաստակամությունը՝ տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական բոլոր ուղիներն ու հաղորդակցություններն ապաշրջափակելու հարցում (Տեսանյութ)
Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է իր պատրաստակամությունը՝ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ուղիներն ու հաղորդակցություններն ապաշրջափակելու հարցում։
«Ուզում եմ հաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ ապաշրջափակելու տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական բոլոր ուղիները և հաղորդակցությունները, որոնք անցնում են ՀՀ տարածքով։ Մենք պատրաստ ենք տարածաշրջանային հաղորդակցությունները ապաշրջափակմանը այն երկրների ինքնիշխանության և իրավասության շրջանակներում, որոնցով դրանք անցնում են»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։