25/05/2023 13:46
Պաշտպանության նախարարների խորհուրդն անհրաժեշտ է համարում փոխել ՀԱՊԿ-ի և անդամ երկրների օրենսդրական դաշտը
ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհուրդն անհրաժեշտ է համարում օրենսդրական դաշտի փոփոխությունը՝ հավաքական անվտանգության ուժերի տեղակայման վերաբերյալ ավելի արագ որոշումներ ընդունելու համար, այսօր ճեպազրույցում ասել է Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինը։
«Նշել ենք կազմակերպության կարգավորող և իրավական դաշտում և մեր պետությունների ազգային իրավական դաշտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, որոնք որոշում են անվտանգության հավաքական ուժերի տեղակայման վերաբերյալ որոշումների ընդունման արագությունը»,- ասել է նա։