25/05/2023 22:38
Ուկրաինայի իշխանությունները Բրեժնևին հետմահու զրկել են Կիևի պատվավոր քաղաքացու կոչումից
Կիևի քաղաքային խորհրդի անդամները կողմ են քվեարկել ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևին Կիևի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշմանը, հայտնում է ուկրաինական «Страна»-ն։
«Կիևի քաղաքային խորհուրդը ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևին զրկել է Կիևի պատվավոր քաղաքացու կոչումից»,- գրել է պարբերականը՝ նշելով նաև, որ Բրեժնևն առաջինն է եղել, ում տրվել է Կիևի պատվավոր քաղաքացու կոչում։
Նշենք, որ Ուկրաինայում 2015 թվականից՝ «ապակոմունիզացիայի» մասին օրենքի ընդունումից ի վեր ապամոնտաժվում են Խորհրդային միության պատմության հետ կապված հուշարձաններ, անվանափոխվում փողոցներ, զուգահեռ, մերժվում է Ռուսաստանի և նրա պատմության ու մշակույթի հետ կապված ամեն ինչ։