25/05/2023 19:54
Սերգեյ Մեղրյանը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր
Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր է ընտրել։ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 67-ը, բոլորը կողմ են քվեարկել Սերգեյ Մեղրյանի թեկնածությանը:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Անահիտ Թումանյանի, Գայանե Մազմանյանի և Սերգեյ Մեղրյանի թեկնածությունները: