25/05/2023 22:16
Հայաստանի սահմանապահ ծառայությունը պատրաստ է ապահովել ադրբեջանական գնացքների բնականոն շարժը Հայաստանի տարածքով․ Փաշինյան
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ և պատրաստ է սկսել տնտեսական, տրանսպորտային բոլոր ուղիների և հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ Հայաստանի ինքնիշխանության և օրենսդրության հիման վրա, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
«Հայաստանի սահմանապահ ծառայությունները պատրաստ են ապահովել տրանսպորտային բոլոր միջոցների, գնացքների նորմալ շարժը Հայաստանի տարածքով։ Ակնկալում ենք, որ ադրբեջանական երկաթուղին ևս բաց կլինի բեռների, գնացքների համար՝ ուղևորվող Հայաստանից դեպի Նախիջևան, Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան, Իրան։ Ակնկալում ենք, որ այս հարցը կլուծվի պարիտետային հիմունքներով՝ հիմնվելով երկրների ինքնիշխանության և օրենսդրության վրա»,- ասել է Փաշինյանը։