25/05/2023 17:36
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման լուրջ նախադրյալներ կան. Ալիև
Ադրբեջանի համագործակցությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ, բացառությամբ Հայաստանի, հաջողությամբ զարգանում է արդեն 30 տարի, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում։
Ալիևն առաջին անգամ է մասնակցում ԵԱՏՄ նիստին:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման լուրջ նախադրյալներ կան՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա», - ասել է Ալիևը։
Նա նշել է, որ այսօր ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։