25/05/2023 13:16
Վարչապետն էն անձերից չի, որ «փըխկ» անեն՝ փախնի. Հովիկ Աղազարյան (Տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը կոչ է անում Նիկոլ Փաշինյանին չասել՝ «թող հեռանա»։
«Վարչապետը ինստիտուտ է, վարչապետը հո անձ չի, վարչապետը, փառք Աստծո, այն անձերից չի, որ «փըխկ» անեն՝ փախնի, ո՞ւր հեռանա»,- ԱԺ-ում ասաց Աղազարյանը։
Նա նշեց, թե Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ժողովրդին։
«Մեզ, մեր լիդերի հետ, դատապարտում են, որ Արցախը տվեցինք։ Հիմա ջրերը պարզվել են, հիմա ամենաշարքային մարդու համար հստակ է, թե մենք ուր ենք գնում։ Խնդրեմ, բարի եղեք, խմբակցություն եք, ԱԺ օրակարգ բերեք Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցը, բնականաբար, հավանության չի արժանանա»,- դիմելով ընդդիմությանն՝ ասաց Աղազարյանը։