25/05/2023 14:08
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը կալանավորվել է
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը կալանավորվել է։ Դատարանը բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունները, և դեկան Հ. Ս.-ի (Հայկ Սարգսյան-խմբ), ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Գ. Տ.-ի ու կաշառք տալու համար մեղադրվող անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Դեկանի տեղակալ Ա. Ն.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։