25/05/2023 23:56
Խնդիրը տերմինաբանության մեջ է, Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը կարգավորման ուղղությամբ է զարգանում․ Պուտին (Տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա իրավիճակը, չնայած դժվարություններին, զարգանում է կարգավորման ուղղությամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։
«Ընդհանուր առմամբ, ըստ իս, չնայած դժվարություններին ու խնդիրներին, իրավիճակը զարգանում է կարգավորման ուղղությամբ։ Դեռ կան չկարգավորված հարցեր, բայց, իմ կարծիքով, դրանք զուտ տեխնիկական բնույթի են»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ «խնդիրը տերմինաբանության մեջ է»։
«Իհարկե, այդ տերմինների հետևում պետք է ճշգրիտ պատկերացում լինի այն իրողոթյունների ու այն իրադարձությունների մասին, որոնք կհետևեն համապատասխան փաստաթղթերի ստորագրմանը, բայց, մեր կարծիքով, ես նկատի ունեմ մեզ՝ երեքիս, դրանք հաղթահարելի խոչընդոտներ են։ Մեծ հաշվով, դրանք գոյություն չունեն, զուտ տեխնիկական հարցեր են»,- հավելել է Պուտինը։
Նա նշել է նաև, որ մեկ շաբաթ անց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով հանդիպում կանցկացվի, որի ժամանակ աշխատանք կտարվի չլուծված հարցերի շուրջ։