25/05/2023 13:30
ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը կարևոր է. Սերգեյ Շոյգու
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության աշխատանքներին հայկական կողմի մասնակցության կարևորության մասին։
«Հայաստանը մեր կազմակերպության անդամն է, մեր դաշնակիցը: Մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ և անում ենք հնարավոր ամեն ինչ Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու համար: Միևնույն ժամանակ, ես հատկապես կցանկանայի նշել Հայաստանի մասնակցության կարևորությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության աշխատանքներին»,- ասել է Շոյգուն՝ Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։
Հիշեցնենք՝ մայիսի 22-ի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանը դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ արդյոք ՀԱՊԿ զորավարժություններին։
«Լրացուցիչ կքննարկվի և կիմացվի, թե ինչ ձևաչափով և ինչ ծավալով կմասնակցենք», - ասել էր վարչապետը։