25/05/2023 19:31
Ռուսաստանը պաշտպանում է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման գաղափարը․ Փաշինյանին դա զարմացրել է (Տեսանյութ)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է, որ Ռուսաստանը պաշտպանում է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը։
«Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա, եթե ուշադիր լսեք իմ ելույթը, դրանում ասվում է, որ Ադրբեջանը նախաձեռնել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը։ Մեր իրավունքն է՝ նախաձեռնել ցանկացած բան, ինչը մենք համարում ենք ճիշտ, լեգիտիմ, ողջամիտ և ինչը, ի դեպ, աջակցություն է գտել այդ թվում՝ Ռուսաստանի կողմից, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ներգրավված այլ կողմերի կողմից»,- հայտարարել է Ալիևը։
Փաշինյանն իր հերթին ասել է․ «Շատ հետաքրքիր էր իմանալ, որ Ռուսաստանն աջակցում է այն նախագիծը, որի մասին դուք խոսում էիք»։
Ապա հավելել է․ «Անկեղծ ասած, առաջին անգամ եմ այդ մասին լսում։ Ես գիտեմ, որ Ռուսաստանն աջակցում է եր տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացմանը ․․․ »։