25/05/2023 16:03
Ազգային ժողովում պարգևավճար կստանան. առիթը մայիսի 28-ն է
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ օրենսդիր մարմնի աշխատակազմը կպարգևատրվի ամսական պաշտոնական դրույքի 50% չափով։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.
1. Հանրապետության տոնի առթիվ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ ամսական պաշտոնային դրույքի 50% չափով՝ համաձայն հավելվածի:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- ասվում է ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության մեջ։