25/05/2023 15:50
ՌԴ-ն առաջարկել է, որ ԼՂ-ի հարցի լուծումը թողնվի սերունդներին, բայց հետագայում չի կարողացել իրականացնել իր պնդումը. Արթուր Հովհաննիսյան
ԱՄՆ մեր գործընկերները բավականին շահագրգռված են մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
«Մենք շատ ինտենսիվ համագործակցում ենք մեր գործընկերների հետ: ՀՀ պատմության մեջ երբեք նման ինտենսիվ համագործակցություն չի եղել ԱՄՆ-ի հետ: Այս իմաստով մենք ընդունում ենք մեր ցանկացած գործընկեր պետության աջակցությունը: ՀՀ-ն ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորիս շուտ կարողանանք ստորագրել խաղաղության պայմանագիրը: ՌԴ-ի կողմից եղել է առաջարկ, որպեսզի ԼՂ-ի հարցի լուծումը թողնվի սերունդներին, այսինքն՝ պահպանվի ստատուս քվոն: Մենք հրապարակային համաձայնել ենք, դրանից հետո ՌԴ-ն չի կարողացել իրականացնել իր պնդումը, կարծում եմ՝ Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի պատճառով», - ասաց նա։