25/05/2023 16:50
Պարենային անվտանգության հարցում ԵԱՏՄ երկրների ջանքերը համախմբելն անհրաժեշտություն է. Վարչապետ
Հայաստանը կարևոր է համարում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում պարենային անվտանգության ապահովման հավաքական համակարգի ձևավորումը, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր երկրների համագործակցության կարևոր ասպեկտներից մեկը պարենային անվտանգությունն է, որն ուղղված է բնակչության համար սննդի մատչելիությանը և որակի ապահովմանը, ինչպես նաև շուկան անորակ և վտանգավոր ապրանքներից պաշտպանելուն»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ կտրուկ ավելացել է պարենային անվտանգության ապահովման կոլեկտիվ համակարգի ձևավորման անհրաժեշտությունը։
«Ակնհայտ է ԵԱՏՄ երկրների ջանքերն այս ուղղությամբ համախմբելու անհրաժեշտությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։