26/05/2023 18:43
Նիկոլը հրապարակել է պետական պարտության տեխնիկական պարամետրերը․ Իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո․ Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է․
«Իրադարձությունները զարգանում են արագ։ Շատ կարևոր է ճիշտ հասկանալ, թե ինչ է կատարվում։
Նիկոլը հրապարակել է պետական պարտության տեխնիկական պարամետրերը։ Դրանց հանրայնացմամբ ստեղծվել է նոր իրավիճակ, ավարտելով ստվերային փուլը։ Էլ ստվերում քննարկելու, բանակցելու բան չի մնացել։
Իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո` տեխնիկական լուծումները իրագործելուց հետո։ Դա արդեն հարցի բովանդակային մասն է։
Նիկոլը դրան երբեք չի անդրադառնալու։ Սա չի մտնում իր շահերի մեջ։ Սա չի մտնում միջնորդների շահերի մեջ։ Հենց այդ պատճառով էլ անընդհատ արձանագրում են, որ սա կողմերի որոշումն է։
Հայաստանի քաղաքական մտքի՝ դերակատարների, հանրային գործիչների առաքելությունը հիմա հարցի բովանդակային մասը հայ ժողովրդին բացատրելն է` տեխնիկական լուծումներից հետոն բացատրելը։ Հենց սա չի հասկանում մեծ հասարակությունը։
Իմ տեսակետն այն է, որ տեխնիկական լուծումներից հետո սկսվելու է Հայաստանի՝ որպես պետության, սրընթաց փլուզումը։ Մի պահից կարող է սկսվել անկառավարելի փլուզում` անվտանգային, դեմոգրաֆիկ, արժեհամակարգային, մշակութային, ինդենտիֆիկացիոն, պատմական։ Ադրբեջանն ունենալու է բազմաթիվ գործիքներ, տեխնոլոգիակական լուծումներ (միջազգային հանրության համար ընդունելի)` այդ փլուզումը խոր և անդառնալի դարձնելու համար»։