26/05/2023 14:12
Փոփոխված հանգամանքները տեսանելի ապագայում հնարավորություն են տալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքել. Պեսկով
Ներկա հանգամանքները թույլ են տալիս ակնկալել տեսանելի ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը, սակայն գլխավորը ոչ թե ժամանակը, այլ բոլոր հարցերի վերջնական լուծումն է։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա հայտնել է, որ հաջորդ շաբաթվա վերջին Մոսկվայում կհավաքվեն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները՝ քննարկելու կողմերի միջև առկա խնդիրները։
«Ինչպես ասվեց երեկ հանդիպման ժամանակ, հանգամանքները փոխվել են շատ առումներով, և իրականում հայեցակարգային առումով այս փոփոխված հանգամանքները թույլ են տալիս տեսանելի ապագայում խաղաղության պայմանագիր կնքել», - ասել է Պեսկովը։