26/05/2023 11:40
Վահագն Խաչատուրյանը Կատարի հայ համայնքի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում բիզնես գործունեություն իրականացնելու հնարավորությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպել է Կատարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում ընթացող մի շարք իրողությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերների վերաբերյալ:
Հանրապետության նախագահը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչներին հուզող հարցերին, կարևորել Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդման անհրաժեշտությունը, անդրադարձել սփյուռքահայերի կողմից Հայաստանում բիզնես և տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորությանը և այլ հարցերի: