26/05/2023 14:32
Հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառման մասնակից 43 տրանսպորտային միջոց․ 40-ի ղեկին եղել են անչափահասներ
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:
Մայիսի 26-ի ժամը 13-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 43 տրանսպորտային միջոց, որոնցից 40-ի ղեկին եղել են անչափահասներ:
«Եվս մեկ անգամ հորդորում ենք` միջոցառումների անվտանգության նկատառումներով անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել», - նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։