26/05/2023 10:03
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը հետամուտ է եղել Տիգրանյան փողոցում տաղավարների ապամոնտաժմանը, որը մի քանի օրից կավարտվի
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացու հետ ունեցած ընդհարումից հետո հետամուտ է եղել այդ փողոցից առևտրի երկաթյա տաղավարներն ապամոնտաժելու հարցում։ Երեկ Աղազարյանը մեր լրագրողին ասել է, որ մի քանի օրից ամբողջությամբ կավարտվի ապամոնտաժման գործընթացը, և փողոցը կդառնա անվտանգ` վարորդների և ուղևորների համար։
Հիշեցնենք, որ մարտին Աղազարյանը կնոջ հետ ավտոմեքենայով անցնելիս էր եղել նշված փողոցով, տեսնելով խցանումը և դրա պատճառ հանդիսացած փողոցային առևտուրը, իջել էր մեքենայից և վեճի բռնվել կարտոֆիլ վաճառող երիտասարդի հետ, քաշքշուկ էր տեղի ունեցել»։