26/05/2023 13:19
«Վերջին զանգի» փորձի ժամանակ դանակահարված երիտասարդի կյանքին վտանգ չի սպառնում. վիրահատությունը բարեհաջող է ավարտվել. Արտաշատի ԲԿ փոխտնօրեն
Ինչպես արդեն տեղեկացրել էինք` մայիսի 25-ին Արարատի մարզում դպրոցի «Վերջին զանգի» արարողության փորձն ավարտվել էր դանակահարությամբ։
Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ «որովայնի թափանցող վիրավորում, ներքին և արտաքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։ Բժիշկները պայքարում էին երիտասարդի կյանքի համար:
Արտաշատի ԲԿ-ի փոխտնօրեն Գրիգոր Շադյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում.«Երիտասարդը մեզ մոտ տեղափոխվել է ծանր վիճակում, վիրահատվել է, վիրահատությունից հետո գիշերը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրահատությունից հետո վիճակը կայունացել է, հարազատների ցանկությամբ է տեղափոխվել: Չեմ կարող մանրամանսություններ ներկայացնել, թե ինչ օրգաններ էին վնասվել՝ նեղ մասնագիտական է, բայց բարեհաջող վիրահատվել է, արյունահոսությունը դադարել է»: