26/05/2023 20:59
Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել Վերջին զանգի մասնակից 102 մեքենաներ, 93-ի ղեկին եղել են անչափահասներ
Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:
Մայիսի 26-ի ժամը 18.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 102 տրանսպորտային միջոց, որոնցից 93-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը ոչ սթափ վիճակում էր:
Ոստիկանությունը հորդորում է միջոցառումների անվտանգության նկատառումերով անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել: