27/05/2023 18:31
Ամերիկայի ու Բրիտանիայի տիկնիկավարներն սկսել են կասկածի տակ դնել Ուկրաինայի իշխանությունների ադեկվատությունը․ Լավրով
Վաշինգտոնի ու Լոնդոնի տիկնիկավարները սկսել են մտահոգվել՝ որքանո՞վ են ադեկվատ Ուկրաինայի իշխանությունները, «Մոսկվա․Կրեմլ․Պուտին» հաղորդման եթերում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հույս հայտնելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին Ուկրաինայի ղեկավարության կողմից հնչած սպառնալիքներին Արևմուտքից կհաջորդեն Զելենսկուն ուղղված սաստումներ։
«Կասկած չունեմ, որ տիկնիկավարները, որոնք նստում են Վաշինգտոնում ու Լոնդոնում, սկսել են մտահոգվել՝ որքանով են այդ մարդիկ (Ուկրաինայի իշխանությունները-խմբ․) ադեկվատ։ Հույս ունեմ, որ այդ, այսպես կոչված իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն, քանի որ բոլոր այն հայտարարությունները, թե սկզբում պետք էր սպանել բոլոր ռուսներին, որտեղ էլ որ նրանք գտնվեն, որոնք հնչեցրել ե և՛ Զելենսկու գրասենյակի խորհրդական Պոդոլյակը, և՛ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Դանիլովը, իսկ այժմ նաև պաշտոնապես հնչած սպառնալիքները՝ ՌԴ ինքնիշխան պետության ղեկավարի հասցեին, լուրջ խնդիր են»,- ասել է Լավրովը։