27/05/2023 16:30
«Ուկրաինան ահաբեկչական պետություն է»․ ՌԴ ԱԳՆ
«Ուկրաինան ահաբեկչական պետություն է»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Մոսկվա․Կրեմլ․Պուտին» հաղորդման եթերում։
«Դա ահաբեկչական պետություն է, նրանք իրենք են իրենց ներառել այդ կատեգորիայի մեջ»,- ասել է Լավրովը՝ արձագանքելով ՌԴ նախագահի հասցեին Ուկրաինայից հնչած սպառնալիքներին։
ՌԴ ԱԳ նախարարն այս համատեքստում մեղադրել է նաև Արևմուտքին՝ Կիևին ուղղորդելու համար և նշել է, որ ՌԴ նախագահի հասցեին հնչած սպառնալիքների համար պետք է պատասխան տա հենց Արևմուտքը։