Եթե հանկարծ Արցախը կորցրեցինք, կորցնելու ենք Հայաստանը. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը

27/05/2023 12:05

Եթե հանկարծ Արցախը կորցրեցինք, կորցնելու ենք Հայաստանը. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը


Հասարակական-քաղաքական  գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը:

Ներկայացնում ենք հարցազրույցից հատվածներ․

- Մոսկվայում Փաշինյան-Ալիև-Պուտին հերթական հանդիպումը կայացավ։ Եվ՞։

Ռուբեն Վարդանյան -Ակնհայտ էր, որ դա ամբողջական տապալում էր։ Ակնհայտ էր, որ, ցավոք, արցախցիների շահերի տեսանկյունից այդ ամենը չափազանց բացասական էր։

-Դուք սպասո՞ւմ էիք, որ Բրյուսելում, Երևանում հնչած հայտարարություններից հետո Մոսկվայում ա՞յլ հայտարարություն կհնչի։

Ռուբեն Վարդանյան -Ամեն դեպքում, քաղաքականությունն այնպիսի բան է, որ հայտարարությունն այլ է, գործողությունները՝ այլ։ Պետք է նայել՝ քանի րոպե էր հանդիպումը, ինչպիսին էր մամուլի ասուլիսը։ Օրինակ՝  ԱՄՆ-ում մեկուկես րոպեից Բլինքենը դուրս եկավ մենակ, առանց երկու նախարարների։ Այստեղ հանդիպումը 20 րոպե էր։ Դու  հետևում ես, թե ինչպիսի ինֆորմացիա են հրապարակում, ինչպիսի ինֆորմացիա չեն տալիս, ինչ է տեղի ունեցել, ինչպիսի որոշումներ են հրապարակվել։ Ամեն ինչ պարզ է․ ցավոք, հերթական անգամ մենք տապալել  ենք բանակցությունները։

-Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ մայիսի 22-ի հայտարարությանն արձագանքեցիք նաև Դուք։ Շատերը դա համարում են Արցախի դատի վախճանը։ Դու՛ք ի՞նչ կարծիքի եք։

Ռուբեն Վարդանյան -Մի կողմից նա ինչ-որ նոր բան չէր ասել. մեկ անգամ այդպիսի հայտարարություն արդեն հնչեցվել էր, մյուս կողմից՝ արդեն հստակ ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում՝  ոչ թե որպես հնարավոր տարբերակ, այլ իր կողմից ընդունեց, որ դա որպես խնդիր չի համարում։ Ես արդեն մի քանի ասել եմ, որ սա անընդունելի է մեզ համար և ուզում եմ հիշեցնել նրա իսկ խոսքերը՝ Արցախի հարցը  պետք է որոշեն Հայաստանի քաղաքացիները, Արցախի քաղաքացիները և այն պետք է ընդունվի Ադրբեջանի քաղաքացիների կողմից։ Ինքը հրաժարվել է իր խոստումից, ինքը հրաժարվել է այն հայտարարությունից, որն արել է, երբ դարձել է վարչապետ առաջին անգամ,  և երբ ընտրվել է 2021-ին։ Ես նորից եմ ասում, որ նրա որոշումով չպետք է լինի, ինքն արդեն ասել է բանաձևը՝ առանց մեր ժողովրդի, մեր իշխանության դիրքորոշման ոչ մի բան չի կարող ստորագրել:

-Արցախից իշխանությունները պատասխանեցին, դրան էլ հավանաբար տեղյակ եք։ Ե՞վ։

Ռուբեն Վարդանյան -Բացի հայտարարություններից պետք են քայլեր, ինձ թվում է՝ սա արդեն այն իրավիճակն է, երբ դանակը հասել է ոսկորին: Կան մարդիկ, որոնք պարզապես շատ անգրագետ են, որոնք ասում են՝ դե ի՞նչ է եղել, Արցախում հայեր են ապրում, Գլենդեյլում հայեր են ապրում, Ջավաքխում հայեր են ապրում։ Այդպես ասողներն իրավունք չունեն քաղաքական գործունեությամբ զբաղվել և չեն հասկանում, որ մեծ տարբերություն կա Վրաստանում և Արցախում ապրող հայերի կարգավիճակի միջև։ Այդ առումով մենք պետք է շատ հստակ, կտրուկ քայլեր անենք, որ ցույց տանք՝ սա չի ընդունվելու, և չի կարող լինել որոշում, որն ընդունվելու է ինչ-որ իշխող ուժի կողմից Հայաստանում:

-Գործողություններ ակնկալում եք Արցախո՞ւմ, Արցախի՞ իշխանություններից։

Ռուբեն Վարդանյան -Ե՛վ Արցախում, և՛ Հայաստսնում: Եթե հանկարծ Արցախը մենք կորցրեցինք, մենք կորցնելու ենք Հայաստանը, ես դա ասել եմ մի քանի անգամ, 2020-ի պատերազմից հետո երևի հնչեցրել եմ 4-5 անգամ տարբեր տեղերում, միշտ դրա մասին բարձրաձայնել եմ, և իշխող ուժից պատասխան եմ ստացել, թե՝ ինչպես կարելի է նման բան ասել։ Այո՛, ասել եմ և ասելու եմ՝ կորցնելով Արցախը, մենք կորցնելու ենք Հայաստանը։

-Ի՞նչ եք ակնկալում Արցախի իշխանություններից, ասենք՝ հայտարարությունն արեցին, որ եթե ընդունվի մի որոշում կամ ստորագրվի մի որոշում, որը հակասում է Արցախի ժողովրդի կամքին, մենք դա չենք ընդունի։ Դրանից բացի ի՞նչ պետք է անի։

Ռուբեն Վարդանյան - Շատ պարզ՝ պետք է պատրաստվել դրան, պետք է հստակ մարդկանց հետ ներսում քննարկել, թե դա ինչի կբերի, որովհետև շատ կարևոր է, որ մարդիկ ճիշտ հասկանան հետևանքները։ Եթե մենք ասում ենք՝ կարմիր գիծ է, բայց մի քիչ թող անցնեն կամ հայտարարություն է, բայց ոչինչ, եկեք ձևը գտնենք: Քաղաքականության մեջ, այո,  հնարավոր է փորձել դիվանագիտությամբ գտնել լուծումներ,  բայց գալիս է ժամանակ, երբ հետադարձի ճանապարհ չի լինում, որովհետև եթե Արցախն ընդունվում է Ադրբեջանի մի մաս, հետևանքները․․․ Ես չեմ ուզում բարձրաձայնել, բայց Ալիևը երեկ արդեն ուրիշ բառեր էր ասում։ Եթե Դուք հիշում եք ինչ ասաց՝ «Ադրբեջանի քաղաքացիները՝ հայկական ծագումով»: Եվ դժվար չէ կանխատեսել, թե ինչ է լինելու առաջիկա ամիսներին, եթե մենք չկանգնեցնենք այս շարժումը հենց հիմա։

-Կանգնեցնելու տարբերակներ տեսնո՞ւմ եք։

Ռուբեն Վարդանյան -Այո՛,  ժողովրդի և իշխանության միասնական դիրքորոշումը, որ դա չի ընդունվելու մեր կողմից և համախմբումն այդ գաղափարի շուրջ: Դա նշանակում է, որ մենք  չպետք է թույլ տանք ու  դա անպայման իրագործվի քայլերով։

- Վերադառնանք ձեր գործունեությանը։ Նախօրեին Ստեփանակերտում կայացած հանդիպմանը անոնսեցիք, որ նախատեսում եք հիմնադրամ ստեղծել շուրջ 60 միլիարդ  դրամի ծրագրեր անելու համար։  Մանրամասնեք որքան հնարավոր է, ինչի՞ մասին է խոսքը.

Ռուբեն Վարդանյան -Առաջին հերթին ուզում եմ հիշեցնել, որ մինչև  2020 թվականի պատերազմը և  դրանից հետո, տասնյակ միլիոն դոլար ենք ներդրել Արցախում` տարբեր ծրագրերի մեջ։ Մենք, իսկ մենք ասելով նկատի ունեմ իմ ընկերների հետ միասին իրականացված  տարբեր ծրագրերը,   միայն «Ավրորան» շուրջ հարյուր նախագիծ է իրագործել այստեղ,  և  մենք էլ  շարունակել ենք դա։ Անցյալ տարի ստեղծված «Մենք ենք, մեր սարերը»  գործակալությունն արդեն մոտ 2 միլիարդ դրամի տարբեր ծրագիր է իրականացրել այստեղ։

Ուղղակի շատ կարևոր է հասկանալ՝ ո՞րն է նպատակը։ Համախմբել մարդկանց գաղափարի շուրջ, ստեղծել  ճանապարհային քարտեզ։ Հասկանալ, ո՞ր  ուղղությամբ  է անհրաժեշտ աշխատել։ Իսկ ամենակարևորը`  ինչ  մարդկային, ֆինանսական ռեսուրս ունես, և  ուրիշ կարևոր  ռեսուրսներ՝ այս  իրականության  համար։ Հիմա, մենք անցանք այս ճանապարհը, հաստատեցինք նպատակը, հաստատեցինք, որ պատրաստ ենք այդ նպատակի շուրջ համախմբվել, պատրաստ ենք իրականացնել շատ մեծ աշխատանք: Դրա համար պետք  է ռեսուրս։ Եվ այս իրավիճակում մենք որոշեցինք, որ  պետք է լուրջ գումարներ ներդնել, որովհետև  մենք ունենք շատ քիչ ժամանակ` իրականությունը  փոխելու։ Եվ չնայած աշխարհում եղած  բոլոր խնդիրներին` մեծ գումար է հայտարարված, որը ներդրվելու է  այս նպատակին հասնելու համար։ 

- 60 միլիարդից 20  միլիարդը նշել եք, որ Վարդանյան ընտանիքինն է։ Իրատեսական եք համարում այդքան գումար հավաքելը, երբ Արցախի շուրջ այդքան մարտահրավերներ կան։

Ռուբեն Վարդանյան -Փորձելու ենք ամեն ինչ անել։ Ես ասել եմ, որ իմ ամենամեծ հպարտությունն այն է, որ իմ իրականացրած ծրագրերը կոլեգիալ են եղել:  Իմ ընտանիքը մոտ 500 միլիոն դոլար է ներդրել տարբեր ծրագրերում։ Մոտ մեկ միլիարդ դոլար ուրիշ մարդիկ են ներդրել։ Եվ դա շատ մեծ հպարտությամբ եմ ասում։ Հազվագյուտ է, երբ հարուստ մարդը, ունենալով հնարավորություններ, աշխատում է ուրիշ մարդկանց հետ։ Մոտ 700 պրոյեկտ ենք իրականացրել կամ մասնակցել դրանց իրականացմանը: Մոտ հազար ուսանողի կրթաթոշակ ենք տվել։ Հարյուրավոր մարդկանց ենք օգնել, եթե համարել ենք, որ դրա կարիքը կա։ Գումարը հատկացրել ենք պրոֆեսիոնալ մենեջերներին, ոչ թե անհատ մարդկանց։ Անելու եմ ամեն ինչ, ինչքան ուժ ունեմ, իմ ընկերների հետ։ Վստահ եմ, որ կհաջողենք։

- Եթե դուք ասում եք այսօր, որ 60 միլիարդ ներդրումներ եք անելու, բայց քաղաքական դաշտը հանգիստ թողեք, իշխանափոխություն չենք անում, դե պայմանները խստացված են, հանրահավաքներ չենք անում։ Բայց ձեր կողքի մարդիկ քաղաքական գործիչներ են կամ կուսակցություններ են։ Ունեն իրենց նպատակները։ Քաղաքական ուժի նպատակը իշխանության գալն է։ Եթե այդ դուռը փակում եք, ի՞նչ են անելու նրանք:

Ռուբեն Վարդանյան -Ի՞նչ  իշխանության մասին է խոսքը: Մենք ունենք Սարդարապատի իրավիճակ,  ունենք վերջին հնարավորությունը՝ պաշտպանել մեր հայրենիքը։ Հանրահավաքի ժամանակ ես շատ կոնկրետ ասել եմ, որ այսպես ենք տեսնում իրավիճակը։ Եթե դուք նույն ձև եք տեսնում, և´ իշխող ուժը, և´ նախագահը, և´  Ազգային ժողովը, եկեք  որոշենք՝ հայրենական պատերազմի իրավիճակում կոնկրետ ի՞նչ քայլեր պետք է անենք։ Կոնկրետ, ամեն օրվա: Եթե դուք դա չեք անելու, մենք առանց ձեզ դա անեու ենք, մենք ուզում ենք պաշտպանել մեր երկիրը: Շատ կարևոր է, որ մենք ունենք մեր պետությունը։ Մենք 30 տարի կառուցել ենք Արցախի անկախ պետական համակարգը։ Բայց, ցավոք, կարող է այնպես լինել, որ պետական համակարգի ղեկավարը պատրաստ չի դրան։ Դա միայն նրա որոշումն է լինելու: Բայց որպես առաջնորդներ, որոնք պատասխանատու են մեր հայրենիքի համար, մենք մեր  քայլերն անելու ենք։ Մենք, միևնույնն է, պաշտպանելու ենք Արցախը։  

Հիմա ավելի ճիշտ ու ուժեղ կլինի, եթե դա անեն ողջ պետական համակարգը և հասարակությունը միասին։ Եթե ոչ՝ ես վստահ եմ, որ հազարավոր մարդիկ դուրս կգան` պաշտպանելու մեր երկիրը, որ ձեր և մյուսների երեխաները կարողանան այստեղ ապրել։ Ուրիշ  ձև չկա։ Հիմա նախագահը քննարկում  է տարբեր բաներ,  տարբեր սցենարներ, ԱԺ նախագահը պահանջում է նրա հրաժարականը։ Էլի ինչ- որ անձերի, պաշտոնների շուրջ խաղեր են գնում։ Վերջացրե´ք: Այս  ամեն ինչը պետք է կանգնեցնել։ Մենք ունենք իրավիճակ, որ կարող է Արցախը չլինել։ Իսկ դուք ցանկանում եք ձեր անձնական հարաբերությունները պարզել։ Իհարկե, անընդունելի է այս իրավիճակում պաշտոնների համար պայքարել։.... Մենք զինվորներ ենք, որ պիտի պաշտպանենք մեր հայրենիքը։ Եթե այսօրվա դրությամբ ես պետք է, որ լինեմ փոքր համայնքի զինվոր, կլինեմ փոքր համայնքի զինվոր, ոչ թե ասելու եմ, թե ինձ մինչև պաշտոն չտաք, չեմ պայքարելու։ Ուրիշ ձև չի կարող լինել:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում Այսօր, 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն Այսօր, 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր Այսօր, 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին Այսօր, 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել Այսօր, 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար Այսօր, 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ Այսօր, 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» Այսօր, 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան Այսօր, 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան Այսօր, 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին Այսօր, 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան Այսօր, 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան Այսօր, 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ Այսօր, 17:48 Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ Այսօր, 17:44 LIVE. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը Այսօր, 17:43 Որ դեպքերում Սուրեն Պապիկյանը Զինված ուժերին կրակելու հրաման կտա Այսօր, 17:34 Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ խոսենք. Պապիկյան Այսօր, 17:28 Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան Այսօր, 17:23 Փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով. Պապիկյան Այսօր, 17:20 Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան Այսօր, 17:11 Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան Այսօր, 17:00 Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան Այսօր, 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց Այսօր, 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ Այսօր, 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար Այսօր, 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան Այսօր, 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան Այսօր, 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան Այսօր, 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք Այսօր, 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր Այսօր, 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին Այսօր, 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր Այսօր, 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով Այսօր, 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին Այսօր, 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների Այսօր, 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան Այսօր, 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել Այսօր, 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան Այսօր, 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ Այսօր, 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք Այսօր, 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան Այսօր, 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան Այսօր, 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության Այսօր, 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները Այսօր, 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան Այսօր, 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության Այսօր, 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան Այսօր, 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ Այսօր, 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր Այսօր, 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան Այսօր, 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը Այսօր, 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Այսօր, 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան Այսօր, 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան Այսօր, 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այսօր, 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել Այսօր, 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը Այսօր, 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն Այսօր, 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց Այսօր, 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով Այսօր, 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան Այսօր, 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան Այսօր, 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը Այսօր, 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան Այսօր, 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Այսօր, 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ Այսօր, 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Այսօր, 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ Այսօր, 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան Այսօր, 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան Այսօր, 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր Այսօր, 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան Այսօր, 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ Այսօր, 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին Այսօր, 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան Այսօր, 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով Այսօր, 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Այսօր, 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին Այսօր, 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ Այսօր, 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ Այսօր, 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա Այսօր, 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին Այսօր, 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա Այսօր, 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել Այսօր, 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Այսօր, 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը Այսօր, 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը 14/01/2025 21:58 Անգիոգրաֆիա․ Ինչի՞ համար է արվում հետազոտությունը 14/01/2025 21:40 Գավառում ոսկերչական իրերի խանութից 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր են տարել 14/01/2025 21:20 Իշխանությունը երկու նոր զիջում արեց Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան 14/01/2025 21:00 Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» 14/01/2025 20:41 Որն է պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել 14/01/2025 20:17 Դրեսլերի համախտանիշ․ Ինչպես բուժել

Տվյալ բաժնի վերջին նյութերը