27/05/2023 20:32
«Բնակչության թիվը պետք է կրկնապատկվի»․ Ռուսաստանում խոսել են առաջիկա տասնամյակների ծրագրերից
«Առաջիկա 50 տարում Ռուսաստանի բնակչությունը պետք է կրկնապատկվի»,- հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Լեոնիդ Սլուցկին՝ կուսակիցների հետ հանդիպման ժամանակ»
«Ռուսաստանի բնակչությունն առաջիկա 50 տարիների ընթացքում անհրաժեշտ է, որ կրկնապատկվի»,- ասել է նա՝ դեմոգրաֆիական ցուցանիշների բարելավման համար անհրաժեշտ քայլեր համարելով ինչպես մայրերի, այնպես էլ հայրերի համար նոր արտոնությունների սահմանումը, ընտանիքում նոր երեխաների ծնվելու դեպքում սոցիալական վճարների ավելացումը, վճարման նոր չափանիշների սահմանումը։