27/05/2023 16:05
Վազգեն Սարգսյանի եղբայր, ԵԿՄ տղերք, դու՞ք էլ եք ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում, ինչպես Նիկոլը. Շարմազանով (Տեսանյութ)
Հաճախ լսում եմ վրդովմունք, թե Փաշինյանը, իշխանության ներկայացուցիչներն իրենց ելույթներով ոտնահարում են Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը, բարոյական բոլոր օրենքները ոտնահարողները ինչո՞ւ պիտի Սահմանադրություն, Անկախության հռչակագիր հարգեն։ Այդ մարդկանցից, որ Եռաբլուր են գնում, հետո անվրդով հայտարարում՝ Արցախը Ադրբեջան է, ակնկալիքներ չպետք է լինեն, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանը նշել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Վազգեն Սարգսյանի զինակիցնե՛ր, Վազգեն Սարգսյանի եղբա՛յր, ԵԿՄ տղե՛րք, բոլորդ պիտի ասեք՝ դո՞ւք էլ ճանաչում եք Արցախը Ադրբեջանի կազմում, ինչպես Նիկոլը, Ալեն Սիմոնյանը, Գուրգեն Արսենյանը, թե՞ Արցախը ճանաչում եք Հայաստան»։
Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ այդ մարդիկ կա՛մ Վազգեն Սարգսյանի գերեզմանին ծաղիկ դնելու իրավունք կունենան, կա՛մ՝ ոչ, իրենք կա՛մ Արցախ գնալու իրավունք կունենան, կա՛մ՝ ոչ։ Յուրաքանչյուր հայ պարտավոր է այդ հարցին պատասխանել՝ Արցախը Հայաստա՞ն է համարում, թե՞ ոչ, և հենց այդ պատասխանով է որոշվելու դժոխք-դրախտ գնալը։
«Մեր իշխանության տարիներին բոլոր մեղքերով, սխալներով հանդերձ՝ Հայաստանը հաղթանակած պետություն էր, Շուշին հայկական էր, Ապրիլյան պատերազմում հաղթել էինք, Ալիևն էլ լաց էր լինում, թե իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, մեր իշխանության արդյունքում Նիկոլ Փաշինյանը ժառանգել է երկու հայկական պետություն, մեր իշխանության գործողությունների արդյունքում է Փաշինյանը կարողացել է Շուշիում տրնգի պարել։ Հիմա կորցրածը վերադարձնելու, Փաշինյանին հեռացնելու համար քարերը ոչ թե իրար վրա պետք է նետել, այլ այդ քարերը հավաքել ու փրկել երկիրը»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։