27/05/2023 21:40
Վթարի ենթարկված պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ
Արտաշատ-Գառնի ճանապարհին վթարի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ, նշված է Հայաստանի ըմբշամարտի հավաքականի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Տեղեկացվում է, որ արյուն հանձնելու համար պետք է ներկայանալ անձնագրով, վաղը, ժամը 9:30 լինել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում (Ծերեթելիի մանկական հիվանդանոց):
«Էջի հարգելի հետևորդներ, մայիսի 27-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 4 պատանի ըմբիշ այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և ունեն բոլորիս օգնության կարիքը:
Անհրաժեշտ է ցանկացած խմբի և ռեզուսի արյուն:
Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է`
* լինեք չափահաս՝ 18 տարեկանը լրացած,
* լինեք առնվազն 52 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք և 62 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք,
հեմոգլոբինի մակարդակի թույլատրելի սահմանները` (կանանց համար 125-180գրամ/լիտր, տղամարդկանց համար` 135-188գրամ/լիտր):
Դեղնախտ երբևէ չտարած
Այս պահին լիովին առողջ պետք է լինել:
Արյուն հանձնելու համար խնդրում ենք մայիսի 28-ին, ժամը 9:30 լինել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում (Ծերեթելիի մանկական հիվանդանոց):
Հասցե՝ 46ա Արտաշեսյան փողոց»։