27/05/2023 12:37
Երևանում տոնական շունչ կտիրի․ հրավիրում ենք բոլոր մեծերին ու փոքրերին․ Ավինյան
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանում տոնական շունչ կտիրի, ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մեծ սիրով հրավիրում ենք բոլոր մեծերին ու փոքրերին Ազատության հրապարակ՝ մասնակցելու Երեխաների պաշտպանության օրվա առթիվ կազմակերպվող տոնական միջոցառումներին։
Ժամը 12:00-ից 19:00-ն կանցկացվի տոնական «Խաղահրապարակ» ծրագիրը, որի շրջանակներում կկարողանաք վայելել օրը տարբեր ժամանցային հարթակներում՝ կինոթատրոն, կրկես, խաղերի ու զվարճանքերի անկյուններ, կցուցադրվեն թատերական ներկայացումներ, համերգներ», - գրել է նա: