28/05/2023 13:24
Ռուսասատանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Սյունիքում
Ռուսասատանի Դաշնությունը Սյունիքում կբացի հյուպատոսություն, համաձայնությունը ձեռք է բերվել Փաշինյան-Պուտին վերջին երկկողմ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է «Ալֆա նյուզ»-ը։
Մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպման ընթացքում հայկական կողմը հավանություն է տվել ռուսական կողմին Սյունիքում հիմնելու հյուպատոսություն։
Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Պալտովը՝ Մոկվայում հայ-ռուսական փորձագիտական կլոր սեղանի ժամանակ։
Ռուս դիվանագետից լրատվամիջոցը տեղեկացել է, որ որոշում է կայացվել հյուպատոսության հիմնման գործընթացին գնալ ոչ թե երկար պետական ընթացակարգերով, որը կպահանջի նվազագույնը մեկ տարի, այլ հեշտացված ճանապարհով․
«Որոշվել է ուղարկել այնտեղ մարդկանց, որպեսզի նրանք արդեն տեղում սկսեն աշխատել և իրենց ներդրումն ունենան ոչ միայն հայ-ռուսական բարեկամության պահպանման, այլև Հայաստանի այդ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանի անվտանգության գործում։ Հույս ունեմ, որ հունիսին մեր այցը արդյունքներ կտա»,- նշել է Սերգեյ Պալտովը։