28/05/2023 14:20
Այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց մեր տարածքային ամբողջականությունը, «խաղաղության պայմանագրի» կնքման համար լուրջ խոչընդոտներ չեն մնացել․ Ալիև
«Այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց մեր տարածքային ամբողջականությունը, «խաղաղության պայմանագրի» կնքման համար լուրջ խոչընդոտներ չեն մնացել»,- ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ալիևը նաև վստահություն է հայտնել, թե «խաղաղության պայմանագիրը» կարող է կնքվել մոտ ապագայում, եթե, նրա ձևակերպմամբ, «Հայաստանը կրկին չխաբի ու կրկին չփոխի իր դիրքորոշումը»։
«Կստորագրվի՝ շատ լավ, չի ստորագրվի՝ ցանկացած դեպքում, ադրբեջանական պետությունը դրա պատճառով ոչ մի խնդրի չի բախվի, քանի որ մենք ուժեղ կողմն ենք, մենք ամուր դիրք ունենք բանակցային սեղանի շուրջ, ամուր դիրքեր ունենք սահմանին։ Առանց խաղաղության պայմանագրի ստորագրման էլ մենք հանգիստ կապրենք՝ անվտանգության մեջ»,- ասել է Ալիևը։