29/05/2023 14:36
Արմեն Գրիգորյանը կգործուղվի Սլովակիա և Մոլդովա
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԽՔ օգնական Սևակ Ղագրամանյանը և Անվտանգության խորհրդի քաղաքական սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական Արշակ Մուսախանյանը կմեկնեն Սլովակիա և Մոլդովա։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Որոշման մեջ նշվում է՝ հայ պատվիրակները մայիսի 30-ից հունիսի 1-ը աշխատանքային հանդիպումներ կանցկացնեն Բրատիսլավայում, իսկ հունիսի 1-2-ը՝ Քիշնևում։