29/05/2023 20:56
«Երեխայի ծնունդն ընտանիքում օրհնություն է, այս դեպքում` եռակի օրհնություն»․ Արցախի թեմը շնորհավորել է Ստեփանակերտում եռյակ տղաներ լույս աշխարհ բերած մայրիկին
Առողջապահության նախարարության հոգևոր պատասխանատու արժանապատիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանն այսօր այցելել է Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»` իր շնորհավորանքն ու օրհնությունը բերելու օրերս Արցախում եռյակ տղաներ լույս աշխարհ բերած մայրիկին, տեղեկացնում են ՀԱՍԵ Արցախի թեմից։
Տեր Հայրն ընդգծել է, որ երեխայի ծնունդն ընտանիքում օրհնություն է, իսկ այս դեպքում` եռակի օրհնություն: Տեր Անդրեասը Նոր Կտակարան է նվիրել երեխաների մորը` մաղթելով առողջություն ու խաղաղ կյանք նորածին տղաներին: