29/05/2023 16:43
«Գազել» մակնիշի միկրոավտոբուսներով սպասարկվող երթուղիները կփոխարինվեն ավտոբուսային երթուղիներով. գործընթացը կմեկնարկի հունիսի 1-ին
Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի համաձայն, հունիսի 1-ից կմեկնարկի «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսներով սպասարկվող երթուղիները ավտոբուսային երթուղիներով փոխարինելու գործընթացը, որը կավարտվի սեպտեմբերի 1-ին, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Ընդ որում, առանձին երթուղիների ուղեգծերը փոփոխվել են:
Ուղեգծերի, սպասարկող շարժակազմի և երթուղիների վերաբերյալ առավել մանրամասն՝ https://shorturl.at/klEGW: