29/05/2023 12:19
Թուրքիայի արտաքին քաղաքականությունում ոչինչ չի փոխվի. ՀՀ-ի հետ հարաբերությունները կախված կլինեն Ադրբեջանի հետ մեր հարաբերություններից. Թուրքագետ
Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդր փուլի քվեարկության արդյունքներով նախագահ է ընտրվել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Քվեարկության արդյունքներով Էրդողանը հավաքել է 52 տոկոս, ընդդիմադիր Քըլըչդարօղլուն՝ 47 տոկոս ձայն։
Թուրքագետ Նելլի Մինասյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե արևմտյան մամուլը կոշտ քննատադություններ չարեց, քննադտական հոդվածներ չգրեց, ապա կարելի է եզրակացնել, որ ընդհանուր նորմալ է անցել ընտրությունը.
«Թեև, այնտեղ իհարկե կային ընտրախախտումներ, դրանց մասին անգամ տեսանյութեր տարածվեցին, ծեծկռտուք էր եղել: Այն, ինչ բոլոր ընտրությունների ժամանակ տեղի է ունենում: Երկրորդ հարևոր հարցն այն է, որ սպասելի էր Էրդողանի հաղթանակը բոլորի համար: Գուցե դա էր նաև պատճառը, որ երկրորդ փուլից հետո շատ մեծ քննադատություններ չեղան: Սակայն, երբ եվրոպական մամուլն ենք նայում, կան որոշակի քննադատություններ՝ ոչ արդար ընտրությունների, ժողովրդավարական նորմերի խախտման մասին: Անգամ մի եվրոպական մամուլ ռուսներին էր մեղադրում, որ նրանք են միջամտել: Բայց մեծ հաշվով արդյունքը կանխատեսելի էր»:
Թե ինչ կփոխվի ընտրություններից հետո Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ, Մինասյաին խոսքով, սա ամենակարևոր հարցերից է, որը շատերին է հետաքրքրում.
«Առաջին գնահատականներով, Էրդողանի արտաքին քաղաքականության մեջ էական փոփոխություններ տեղի չեն ունենա: Եթե մենք նայենք նրա ծրագրերը, վերջին ելույթները, որոնք գերազանցապես ուղղված են ներքաղքաքական խնդիրների վրա, կարելի է ենթադրել, որ մեծ փոփոխություններ պետք չէ սպասել արտաքին քաղաքականության մեջ: Այստեղ մի քանի դիտարկում կարող ենք անել: Առաջինն այն է, որ Ռուսաստանի հետ կշարունակեն հարաբերությունները: Այսօր խոսվում է այն մասին, որ վերջնականապես ձևավորվի գազային և հացահատիկային հաբը: Սիրիայի հարցում կշարունակվեն բանակցությունները, բնականաբար, այստեղ կողմերի դասավորվածությունը պարզ է: Հարավային Կովկասում Թուրքիան, իմ կարծիքով, կշարունակի ազդեցության տարածման գործընթացը, ինչքանով դա իրեն հնարավարություն կտան ստեղծված պայմաններոն ու ՌԴ-ի հետ կապված հետագա գործընթացները: Բնականաբար պետք է դիտարկե, որ Ադրբեջանը կստանա Թուրքիայի կողմից մաքսիմալ աջակցություն: Ենթադրվում է, արևելյան միջերկրյածովյա ավազանում կրկին հարաբերությունները կսրվեն, առաջին հերթին Հունաստանի հետ»:
Ինչ վերաբերում է ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի կքնմանը, ապա թուրքահգետը նշեց, որ Թուրքիայից իրենց տեսակետն արդեն այդ մասով արտահայտել են.
«Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ եթե Ադրբեջանի հետ դրական գործընթաց լինի, դա իրենց համար կարոր է և հայ-թուրքական հարաբերությունների վրա էլ կազդեն: Կարծում եմ, որ հարաբերությունների կարգավորումն Ադրբեջանի հետ իսկապես կտանի որոշակի հարաբերությունների կարգամավորման նաև Թուրքիայի հետ, թեև վաղ է խոսել իրականում արմատական փոփոխությունների մասին, այսինքն դիվանագիտական հարաբերույթյունների հաստատման մասին: Կարծում եմ, որ ճնշումների քաղաքականություն կբանեցնեն»:
Նելլի Մինասյանը նաև ավելացրեց, որ ընտրությունների ժամանակ Ադրբեջանի նախագահը, ինչպես նաև թյուրքական պետությունների մի քանի ղեկավարները փորձել են միջամտել.
«Նրանք հայտարարեցին, որ պաշտպանում են Էրդողանի թեկնածությունը: Եվ, կարծես, կոչ էին անում ժողովրդին քվեարկել Էրդողանի օգտին: Իհարկե, սա այն ժամանակ մեծ քննադատության չենթարկվեց նույն ընդդիմության կողմից, քանի որ այդ երկները, նույնիսկ Ադրբեջանը չունեն այն լծակները, հեղինակությունը թուրք ընտրողների մոտ, որպեսզի ուղորդող դեր կատարեն: Սակայն ամբողջ ընթացում Ալիևը շատ մեծ աջակցություն է ցույց տվել, նույնիսկ խոսվում է գումարային աջակցության մասին։ Ընդդիմությունը տարածեց, որ Սինան Օհանին Ալիևը համոզել է, որպեսզի պաշտպանի Էրդողանի թեկնածությունը: Իրականում, հնարավոր է, քանի որ Օհանը երկար տարիներ աշխատել է Ադրբեջանում, հենց նույն Ալիևի հետ ունի ջերմ հարաբերություններ»:
Նա նաև ավելացրեց, որ երեկ ընդդիմությունը փորձել է ակցիա իրականացնել, սակայն այն անմիջապես կանխվել է կառավարության կողմից: Մինասյանը նաև տեղեկացրեց, որ նախագահի թեկնածուներից մի քանիսն արդեն շնորհավորել է Էրդողանին, միայն Քլչդարօղլուն է հայտարարել, որ իրենք կշարունակեն ընդդիմադիր պայքարը: