29/05/2023 18:01
Նիկոլ Փաշինյանը հունիսի սկզբին կմեկնի Մոսկվա․ Սերգեյ Պալտով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-9-ը կմեկնի Մոսկվա, որտեղ նրան կընդունի Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Ինչպես հայտնում է «Ալֆա նյուզ»-ը, այդ մասին «Հայաստանի եւ Ռուսաստանի պատկերների փոխադարձ ընկալումը» կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության փոխտնօրեն Սերգեյ Պալտովը։
«Հունիսի 7-9-ը Միշուստինը կընդունի Նիկոլ Փաշինյանին»,- ասել է նա՝ հավելելով, որ ապաշրջափակման փաստաթուղթն արդեն պատրաստ է, մնացել են որոշ տեխնիկական խնդիրներ։
«Փաստաթուղթն արդեն իսկապես պատրաստ է, ես բազմիցս տեսել եմ, այնտեղ փոքր փոփոխություններ են կատարվելու։
Հուսով եմ, որ մեկ շաբաթից այս ամենի արդյունքում ինչ-որ գործնական հարթություն կստեղծվի, և, հավանաբար, մեր ղեկավարները նորից հավաքվելու կարիք կունենան»,- եզրափակել է նա։