29/05/2023 11:20
Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ բավականին լարված. Նիկոլ Փաշինյան
2022 թվականն ընդգծվեց Հայաստանի նկատմամբ ագրեսիայով, ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ բավականին լարված, ԱԺ-ում 2022 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության նախնական քննարկումներում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դա կապված է ոչ միայն մեր ունեցած բարդ հարաբերությունների հետ, այլև` գլոբալ տեղի ունեցող պրոցեսների հետ, Ռուսաստանի ու Ուկրաինայի հարաբերություններում տեղի ունեցող պրոցեսներով, հիմա շատ տագնապալի լուրեր ենք ստանում Իրանի ու Աֆղանստանի սամանին տեղի ունեցող իրադարձություններից», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, թե Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ ու խաղաղության ռազմավարություն և անում են հնարավորը՝ այդ օրակարգը կանքի կոչելու համար: